«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին նախազգուշացնում է Ադրբեջանում ահաբեկչության սպառնալիքի մասին

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին նախազգուշացնում է Ադրբեջանում ահաբեկչության սպառնալիքի մասին
12.10.2020 | 12:23

Մեծ Բրիտանիան նախազգուշացնում է իր քաղաքացիներին խաղաղ բնակչության դեմ ահաբեկչության սպառնալիքի մասին՝ տեղեկացնում է Infoteka կայքը։


ՄԲ-ն ՝ իր քաղաքացիներին զգուշացնում է. որ Ադրբեջանում մեծ է ահաբեկչությունների սպառնալիքը Սիրիայի և Իրաքի հակամարտություններում ներգրավված անձանց և խմբավորումների կողմից, որոնք գլոբալ առումով ուղղված են Մեծ Բրիտանիայի և բրիտանական ազգերի շահերի դեմ։ Լոնդոնը հորդորում է իր քաղաքացիներին՝ չայցելել Ադրբեջան:

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ